AM
20 Հունիս 2006 - 13:12 AMT

Վաղը կհնչի զեկույց «Ագո» աշխատանքային խմբի Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ

Վաղը Ստրասբուրգում կկայանա Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նիստը մշտական ներկայացուցիչների մակարդակով: Նիստի ժամանակ, այլ հարցերի շարքում կդիտարկվի նաեւ մոնիթորինգային «Ագո» խմբի նախագահ, ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ռոլանդ Վեգեների բանավոր զեկույցը` հունիսի 9-10 Հայաստան ու հունիսի 13-14 Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ: Նշենք, որ տարածաշրջան կատարած այցի ժամանակ «Ագո» խումբը ուսումնասիրել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարումը, որ նրանք իրենց վրա են վերցրել ԵԽ-ի առջեւ: