Թուրքիայի գլխավոր դատախազությունը մեղադրական նյութեր է ուղարկել դատարան 56 քաղաքների քաղաքապետերի վերաբերյալ, որոնք տեղակայված են երկրի հարավ-արեւմուտքում եւ աջակցում են քրդական հեռուստաընկերությանը: Այդ քաղաքների ղեկավարները, որտեղ գերակշռում է քրդական բնակչությունը, Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռամուսենին նամակ են ուղարկել` խնդրելով չփակել Roj TV-ն, որը հեռարձակում է քուրդերի համար: Նրանք խնդրել են չենթարկվել թուրքական կառավարության ճնշումներին. կառավարությունը հեռուստաալիքի լրագրողներին մեղադրում է քուրդ անջատողականներին աջակցելու մեջ եւ դանիացիներից պահանջում է փակել Roj TV-ն:
Թուրքիայի իշխանությունները գտնում են, որ քաղաքների ղեկավարները, որ ստորագրել են Ռասմուսենին ուղղված նամակի տակ, այդպիսով քուրդ խռովարարներին օժանդակել են, մասնավորապես, երկրում արգելված Քրդական աշխատանքային կուսակցությանը, որոնց գաղափարախոսության տարածումով, ըստ թուրք պաշտոնյաների, զբաղվում է Roj TV-ն: Այն դեպքում, եթե դատարանը մեղադրական վճիռ կայացնի, քաղաքագլուխներին 10 տարվա բանտարկություն է սպառնում: Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը Եվրամիության անդամ-երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նկատել է, որ քաղաքապետերի հետապնդումը այդ նամակի համար հակասում է Միավորված Եվրոպայի արժեքներին, հաղորդում է Times Online-ը:





