AM
22 Հունիս 2006 - 10:27 AMT

Ա.Գյուլ. Հայաստանը կարող է միանալ Կարս-Ախալքալաք երկաթուղու նախագծին

«Եթե Հայաստանը ցանկանում է, ապա կարող է միանալ Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման նախագծին»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանի, Հայաստանի ընդգրկումը երկաթուղու շինարարության նախագծին պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: «Մենք կարող ենք ներգրավել Հայաստանին միայն հակամարտության կարգավորումից հետո: Այդ մասին խոսել են Ալիեւն ու Գյուլը: Սակայն Հայաստանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի եւ փորձի գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ»,-հայտարարել է Թանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: