AM
22 Հունիս 2006 - 12:01 AMT

Ռուսական ռազմական տեխնիկայով հերթական էշելոնը Աջարիայից մեկնեց Հայաստան

Հինգշաբթի գիշերը Աջարիայից մեկնել է ռուսական ռազմական տեխնիակյով հերթական, հինգերորդ էշելոնը, որ պատկանում էր Բաթումի 12-րդ ռուսական ռազմակայանին: Էշելոնը ուղեւորվել է դեպի Հայաստան եւ կազմված է 18 վագոններից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Ռուսական ռազմակայնների եւ տեխնիկայի դուրս բերումն իրականացվում է Վրաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել ընթացիկ տարվա մարտի 31-ին Սոչիում: