Հայկական կողմը համոզված չէ, որ հնարավոր է ստեղծել «կովկասյան քառյակի» Խորհրդարանական վեհաժողով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: «Հայկական կողմի չափավոր լավատեսությունը բացատրվումմ է նրանով, որ վեհաժողովում կարող է քննարկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հենց այդ պատճառով մենք մասնակցում ենք նման տիպի միջոցառումներին»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ վաղը բացվող ՆԱՏՕ-ի «Ռուոզ Ռոդ» սեմինարին նույնպես քննարկվելու է Ղարաբաղի հարցը: «Շատ հնարավոր է, որ ներկայացվի «ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում» զեկույցը,-ասել է Թորոսյանը:





