Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը առավել ընդունելին է, ավելին, այս տարի, հաշվի առնելով բանակցային գործընթացի ակտիվությունը, կարելի է որոշակի առաջխաղացումների սպասել այս հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (ՄՄ) պատգամավոր, միջազգային հարցերով մշտական խորհրդարանական հանձնախմբի եւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամ Այդին Աբբասովը: Նրա խոսքերով, ներկայաումս ամբողջ աշխատանքը տարվում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Եթե չկա խաղաղ ճանապարով կոնկրետ որոշում, ապա պետք է այլ ելքեր փնտրել, որոնք եւս ենթադրում են խնդրի խաղաղ կարգավորում: Պատերազմ միշտ էլ կարելի է հայտարարել, եւ հարցի կարգավորումը այդ եղանակով ամենախելացի միջոցը չէ: Այդ պատճառով Բաքուն երկար տարիների ընթացքում փորձում է կարգավորել հակամարտությունը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով: Եվ մոտ ժամանակներում այդ հարցը կգտնի իր լուծումը»,- նշել է նա:
Ադրբեջանցի պատգամավորը եւս մեկ անգամ ընդգծեց, որ «պատերազմը լավագույն ելքը չէ ստեղծված իրավիճակից: Գոյություն ունի միջազգային հանրություն, հասարակական կարծիք եւ այլն»: Միեւնույն ժամանակ, Աբբասովը հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որում նա հանդես եկավ Լեռնային Ղարաբաղին ՌԴ կազմում Թաթարստանի կարգավիճակին հավսար կարգավիճակ տրամադրելու պատրաստակամությամբ, գրում է «Էխո» թերթը:





