AM
23 Հունիս 2006 - 12:32 AMT

Ադրբեջանը Ղարաբաղից բացի խնդիրներ չունի, հավաստիացնում է Իլհամ Ալիեւը

«Ադրբեջանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Այդ բնագավառում, ցավոք սրտի, որեւէ առաջխաղացում չկա: Բանակցություններն ընթանում են, սակայն դրանք ոչ մի արդյունավետություն չունեն, քանի որ մենք չենք կարողանում արդյունքի հասնել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, չնայած ամեն ինչին, Ադրբեջանը փորձում է մինչեւ վերջ օգտագործել բանակցային գործընթացի հնարավորությունները: «Մենք արդեն անհույս ենք միջազգային կարգավորող մեխանիզմների նկատմամբ: Մենք չենք կարող մերվել այդ իրադրության հետ: Մենք երբեք չենք մերվի հողերի կորստի հետ: Երբեք թույլ չենք տա Լեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից եւ դա բանակցությունների առարկա չէ»,- նշել է նախագահը:

«Մենք բարձր են գնահատում միջազգային կազմակերպությունների ջանքերն ու որոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Նրան իրոք ջանում են կարգավորել այդ հարցը»,- ասել է Ի. Ալիեւը: «Որքա՞ն ժամանակ մենք դեռ պետք է մասնակցենք բանակցություններին: Մինչեւ ե՞րբ պետք է սպասենք: Մեր համբերությունն անսահման չէ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Ադրբեջանը Ղարաբաղից բացի խնդիրներ չունի: Եւ այդ պատճառով անհրաժեշտ միջոցները պետք է ուղվեն բանակի կառուցմանը»,- նշել է Իլհամ Ալիեւը: «Ադրբեջանն ապրում է պատերազմական դրությունում եւ այդ դեպքում բանակի ձեւավորմանը պետք է մեծ ուշադրություն հատկացվի: Մենք աշխատում ենք բանակի ամրապնդման բոլոր ուղղություններով: Բանակի ձեւավորման համար պետական բյուջեից հատկացումներն անհրաժեշտ են եւ մենք անում են դա: Վերջին երեք տարում ռազմական ծախսերն աճել են 4 անգամ: 2003 թվականին դրանք կազմում էին 135 միլիոն դոլար: 2006 թվականին այդ ցուցանիշը հավասար է 700 միլիոնի: Եւ մեր ապագա ծրագրերում ավելի մեծ է դրանց ընդլայնումը»,- ասել է Իլհամ Ալիեւը: