AM
23 Հունիս 2006 - 14:06 AMT

Ղարաբաղյան հակամարտությունը կապված է ոչ թե տարածքների խնդրի, այլ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ

«ԼՂՀ. ներկան. անցյալը, ապագան» միջազգային գիտական կոնֆերանսը կարեւոր է ոչ միայն գիտական, այլեւ իր անցկացման վայրի տեսանկյունից: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է գերմանացի հայագետ, դոկտոր Տեսսա Հոֆմանը:

«Իմ այցը Լեռնային Ղարաբաղ համերաշխության նշան է այն երկրի հետ, որն արդեն երկար տարիներ գոյություն ունի` որպես դե-ֆակտո ինքնավար պետություն»,- ասել է դոկտոր Հոֆմանը: Նա հատկապես ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կապված է ոչ թե տարածքների խնդրի, այլ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ եւ համոզվածություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կհասնի իրավական ճանաչման միջազգային հանրության կողմից, հաղորդում է Դե-Ֆակտոն: