AM
24 Հունիս 2006 - 12:29 AMT

Վարշավայում բացվել է «Քրիստոնյա Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

Վարշավայի համալսարանի գրադարանում բացվել է «Քրիստոնյա Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես Լեհաստանում PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել լուսանկարների հեղինակ Կոնրադ Սիեկիերսկին, ցուցահանդեսը ներառում է շուրջ 30 լուսանկար, որ հեղինակը լուսանկարել է 2004 եւ 2005 թվականներին Հայաստան կատարած այցի ժամանակ: Նրա խոսքերով, ի սկզբանե լուսանկարները պետք է լրացնեին ժամանակակից Հայաստանի կյանքում Հայ Առաքելական եկեղեցու դերին նվիրված ուսամնասիրությունը, որը նա հեղինակել է լինելով Վարշավայի համալսարանին կից Ազգաբանության եւ անտրոպոլոգիայի ինստիտուտի ուսանող, սակայն ավելի ուշ որոշվել է հնարավորություն տալ բոլորին տեսնել այդ լուսանկարները: Ցուցահանդեսը, որը ներառում է ինչպես Հայաստանի բնությունը, այնպես էլ հնագույն եկեղեցիները պատկերող լուսանկարներ, կտեւի մինչեւ հուլիսի 3-ը: