AM
26 Հունիս 2006 - 09:17 AMT

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում Գորան Լենմարկերը կներկայացնի Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 15-րդ նստաշրջանում, որը հուլիսի 3-7 տեղի կունենա Բրյուսսելում, կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության, մարդու իրավունքների, ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ գաղտնի բանտերի եւ մարդկանց առեւտրի խնդիրները: Վերջին օրը կընդունվի ամփոփիչ փաստաթուղթ` քննարկվող հարցերի վերաբերյալ հանձնարարականներով: Հուլիսի 4-ին` մշտական կոմիտեի նիստում կլսվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը, նախապատրաստված ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի կողմից, հաղորդում է ԵԱՀԿ ԽՎ կենտրոնակայանը Կոպենհագենում: