AM
26 Հունիս 2006 - 09:47 AMT

Ա.Մարգարյանը կմասնակցի Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան` մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ կառավարության մամլո ծառայությունում: Երկկողմ պայմանավորվածության համաձայն, հանձնաժողովի նիստը տեղի կունենա Աջարիայում: