Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին ի պատասխան հայկական «Ջավախք» ոչ կառավարական կազմակերպության պահանջի, որը հանդես է գալիս Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախքի շրջանին ինքնավարություն տրամադրելու եւ հայոց լեզուն պետական լեզու սահմանելու օգտին, հայտարարել է, որ «երկրում արդեն կան ինքնավար հանրապետություններ եւ նոր ինքնավարություն չի ստեղծվի»: Իր հերթին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ նման պահանջները անհեթեթ են եւ կարող են սրել իրավիճակը տարածաշրջանում»: Նրա խոսքերով, նման արտահայտությունները չեն բխում ոչ Հայաստանի, ոչ էլ Վրաստանի շահերից: Մինչդեռ, «Ջավախք» կազմակերպությունը հայտարարել է բողոքի ցույցեր սկսելու իր մտադրության մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





