AM
27 Հունիս 2006 - 09:51 AMT

Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գծի վրա կկայանա ԵԱՀԿ հերթական մոնիթորինգը

ԵԱՀԿ գործող նախագահի մանդատի համաձայն հունիսի 28-ին ծրագրված է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հերթական մոնիթորինգը: ԵԱՀԿ Մոնիթորիգը կանցկացվի Աղդամի շրջանի Յուսիջանլի գյուղի մոտ: Ադրբեջանի կողմից մոնիթորինգը կանցկացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսն ու Գարի Էրոնենը: Ղարաբաղյան կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Յուրի Աբերլեն, Գյուրտեր Ֆոլքը եւ Պիտեր Կին, հայտնում է «Թրենդը»: