AM
27 Հունիս 2006 - 10:20 AMT

ԱՄՆ-ի հետաքրքրությունները Կովկասում վերաբերում են էներգետիկային, անվտանգությանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքոշոշման հետ մերձեցման օգտին, ինչը դրական ազդեցություն կունենա հանրապետությունում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վրա»: Մ. Բրայզան նշել է, որ ԱՄՆ ռազմավարական հետաքրքրությունները Կովկասում վերաբերում են երեք ուղղությունների. էներգետիկա, անվտանգություն եւ ժողովրդավարական բարեփոխումներ:
«Իրոք, մենք էներգետիկ շահեր ունենք, եւ մենք չենք խուսափում մեր ռազմավարական շահերի վերաբերյալ հայտարարություններից այդ ոլորտում: ԱՄՆ-ն ունեն նաեւ ավանդական հետաքրքրություններ անվտանգության բնագավառում: Դա առաջին հերթին վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, միջուկային զենքի տարածման խոչընդոտմանը, զինված հակամարտությունների կանխարգելմանը, տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը»,- ասել է նա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի խոսքերով, «տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն պետությունների տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով»:

«Վրաստանի օրինակի վրա անհրաժեշտ է նշել, որ այդ երկրում առկա կոնֆլիկտային իրավիճակները պետք է կարգավորվեն հաշվի առնելով նրա տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ԱՄՆ-ի դիրքորոշումը այս հարցում բոլորին հայտնի է: Մենք պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Մ.Բրայզան:

Ամերիկացի դիվանագետը նաեւ նշեց, որ ԱՄՆ-ն տանում են տարածաշրջանի երկրների տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների աջակցության քաղաքականություն: Նրա խոսքերով, անվտանգությունը հիմնվում է օրինականության վրա, իսկ օրինականությունը պահանջում է ինչպես ժողովրդավարություն, այնպես էլ տնտեսական բարեկեցություն, հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը: