Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարգավորվում այն պատճառով, որ Ռուսաստանը փորձում է այդպիսով պահել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Ժողովրդավարության միջազգային ինստիտուտի տնօրեն Սերգեյ Տարանը: Նրա խոսքերով, ՎՈՒԱՄ-ում անդամագրությունը Ադրբեջանի համար հնարավորություն ստեղծեծ հակակշիռ ունենալ Ռուսաստանի ազդեցությանը:
«Բացի այդ, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ուկրաինայի համար էներգետիկ հարցերը մեծ նշանակություն ունեն: Եթե ՎՈՒԱՄ-ին հաջողվի իրականացնել իր էներգետիկ նախագծերը, ապա դա նշանակում է տարածաշրջանում կհայտնվի լուրջ այլընտրանք Ռուսաստանի ազդեցությանը: Իսկ դա հնարավորություն կտա Ադրբեջանին կարգավորել Ռուսաստանի հետ ունեցած իր բոլոր հարցերը, այդ թվում հասնել Ղարաբաղի հարցի կարգավորմանը»,- նշել է Տարանը, հայտնում է Day.az-ը:





