Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի շրջանակներում հունսի 29-ին տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի նիստը: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի տեղակալ Գյուլտեկին Գաջիեւը: Նա նկատել է, որ կոմիտեի նիստին ադրբեջանական կողմից մասնակցելու է պատվիրակության ղեկավար Սամիդ Սեիդովը, իսկ հայկական կողմից` Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: «Նիստին նաեւ կմասնակցեն կոմիտեի ղեկավար լորդ Ռասել Ջոնսոնը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համազեկուցողը»,- հայտնում է Գ. Գաջիեւը: Նրա խոսքերով, Ֆինլանդիայի, Իտալիայի, Թուրքիայի եւ այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստին կքննարկվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը, հայտնում է «Թրենդը»:





