Ռուսաստանը կշարունակի խաղաղապահ առաքելությունները ԱՊՀ երկրներում, չնայած երբեմն անկեղծ պրովոկացիաներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Վ. Պուտինը նշեց, որ այսօր ՌԴ-ն անմիջապես հանդես է գալիս հետխորհրդային շրջանի մի շարք հակամարտությունների կարգավորման աշխատանքներում: ՌԴ նախագահը նաեւ հայտարարեց ռազմավարական սպառազինության ռուս-ամերիկյան համաձայնագրի փոխարինման վերաբերյալ բանակցություններ սկսելու անհրաժաշտության մասին. համաձայնագրի ժամկետը լրանում է 2009 թ.-ին: Վ. Պուտինի խոսքերով, ներկայումս նկատվում է «լճացում զինաթափման ոլորտում», այդ պատճառով անհրաժեշտ է վերսկսել երկխոսությունը զինաթափման կարեւորագույն հարցերով, հայտնում է «Էխո Մոսկվին»:





