Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին խոսքերը վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելուն: Այդ մասին Բաքվում հայտարարել է «Մուսավատ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը: Նրա խոսքերով, ամեն անգամ ընտրություններից առաջ իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային կամզակերպություններին, որ կհամաձայնվեն նրանց առաջարկների հետ հակամարտռության կարգավորման հարցում, «որոնք վնասում են Ադրբեջանի ազգային շահերին»: «Սակայն ընտրություններից հետո հասկանում են, որ տված խոստումներն անկատարելի են, քանի որ դրանց դեմ կըմբոստանա ժողովուրդը: Հենց այդ պատճառով իշխանություններն սկսում են փոխել իրենց դիրքորոշումը եւ արդարանում են միջազգային կազմակերպությունների առաջ»,- ասել է Ղամբարը:
Նա նաեւ ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, արված մինչեւ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները, այն առումով, որ 2006 թվականը որոշիչ կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, հանդիսանում է Ադրբեջանի իշխանություններից խոստման ստացում: «Այժմ նույն փորձագետները հուսախափ են եղել, եւ խոստումների կատարում են պահանջում: Այժմ նրանք իրենց հույսերը կապում են նախագահների հանդիպման հետ, որը գուցե, կկայանա ությակի նիստի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում»,- նշել է Իսա Ղամբարը:





