Վրաստանի եւ Հայաստանի միջեւ միջկառավարական ավտոտրանսպորտային միջոցների առեւանգման դեմ պայքարի եւ գողացված ավտոտրանսպորտի վերադաձը ապահավելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությունն անցել է հունիսի 27-ին Վրաստանի ԱԳՆ-ում: Վրաստանի կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլին, Հայաստանի կառավարության անունից` այդ երկրի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, որն այցով գտնվում է Թբիլիսիում: Ինչպես հայտարարել է Բեժուաշվիլին փաստաթղթի ստորագրման արարողության ավարտին, համաձայնագրի վրա աշխատել են երկու երկրների ներքին գործերի նախարարությունները, արդեն ստեղծվել է համատեղ խումբ, որը կաշխատի համաձայնագրում նշված բոլոր ուղղություններով: «Մենք օրենսդրական շրջանակներ ենք ստեղծել, որի սահմաններում պետք է գործեն մեր իրավապահ մարմինները, խուսափելու համար մեքենաների առեւանգումից»,-նշել է իր կողմից Վարդան Օսկանյանը:





