Վրաստանի կառավարությունը պատրաստվում է մոտ 200 մլն. դոլար հատկացնել Սամցխե-Ջավախք շրջանի (շրջան Վրաստանի հարավում, որտեղ բնակչութւյան մեծամասնություն են կազմում հայերը) զարգացմանը առաջիկա երեք տարում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ համահեղ տված մամլո ասուլիսի ժամանակ հունիսի 27-ին: «Ներդրումների ընդհանուր ծավալները, ինչպես «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, այնպես էլ եւ մեր սեփական հիմնադրամները շրջանում, երեք տարում կկազմեն մոտավորապես 200 մլն. դոլար»,- հայտարարել է նա: Նախարարը նշել է, որ վրացական կողմը իր գործընկերներին տեղյակ է պահել` ինչ է անում Վրաստանի կառավարությունը շրջանում, ինչպես նաեւ ինչ բարեփոխումներ են կատարվում երկրում ընդհանրապես, հայտնում է «Գռուզիա Online»-ը:





