AM
29 Հունիս 2006 - 10:22 AMT

Բաքվի ռազմատենչ հայտարարությունները բացառապես ներքին սպառողի համար են

ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները պետք է շփման եզրեր գտնեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ, վերսկսեն բանակցային գործընթացը եւ գտնեն հարցի խաղաղ լուծումը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, ուժով այդ հարցը չես լուծի` «մեկ անգամ այն արդեն լուծվել է ուժով` 1994 թվականին», հայտարարել է Օհանյանը, հավելելով, որ երկու երկրների նախագահների հանդիպումները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում բանակցություններ վարել: Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությանն այն մասին, թե «հայերը վախենում են պատերազմից», Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ «հայերը չեն վախենում պատերազմից, եւ սկսած 1988 թվականից մինչ օրս մենք այնպիսի պաշտպանություն ունենք, որ լիովին վստահ ենք մեր ուժերին»: Ընդ որում նա նշել է, որ Բաքվի ռազմատենչ հայտարարությունները բացառապես ներքին սպառողի համար են, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: