AM
29 Հունիս 2006 - 13:49 AMT

Իսլամում ցեղասպանություն հասկացություն գոյություն չունի, պնդում է Ռեջեփ Էրդողանը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանին հունիսի 28-ին քննարկվել է կրոնական հավատի եւ խոսքի ազատության հարգանքի հարցը: Կրթության, գիտության եւ մշակույթի հարցով ԵԽԽՎ հանձնախմբի հաշվետվության համաձայն, զեկույցով հանդես է եկել ֆին խորհրդարանական Սնիկի Խուրսկայեն: Դրանցի հետո ելույթ ունեցած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պատմեց Թուրքիայում տիրող կրոնական իրավիճակի, հանդուրժողականության եւ խոսքի ազատության մասին: Ապա նա պատասխանեց խորհրդարանականների հարցերին: Դանիացի խորհրդարանական Րունե Լունդը ելույթ ունեցավ Թուրքիայի դեմ եւ Թուրքիային մեղադրեց Հայոց ցեղասպանության, Կիպրոսի օկուպացման եւ քուրդերի իրավունքների խախտման մեջ: Ի պատասխան` Թուրքիայի վարչապետը նրան անվանեց «անօգնական անձնավորություն, որը խոսել չգիտի` հիմնվելով պատմական փաստերի վրա»:

Ռեջեփ Էրդողանը նշել է, որ հանդիսանում է պատմաբանների կողմից Ցեղասպանության փաստի ուսումնասիրման կողմնակից եւ ընդգծեց, որ դրան մասնակցելու համար հրավիրվել են նաեւ հայազգի պատմաբաններ: Պատասխանելով խորհրդարանականների այն հարցին` «ինչու՞ է Ալլահը թույլ տվել ցեղասպանությունը», Էրդողանը նշել է, որ «իսլամում ցեղասպանություն հասկացություն գոյություն չունի, եւ ավելացրել է, որ Ալլահը սիրում է իր ստեղածած բոլոր մարդկանց, ինչպես ինքն իրեն»: