AM
30 Հունիս 2006 - 10:06 AMT

Հայաստանի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդի հարցեր

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ԱՊՀ-ում Ռուսաստանի եւ Հայաստանի գործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորել են համակարգված ջանքերի գործադրումը արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրների լուծման ժամանակ` հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների, ԱՊՀ բարեփոխման եւ ՀԱՊԿ ամրապնդման հարցերում: Հայաստանի ԱԳՆ ղեկավարության անունից Գեղամ Ղարիբջանյանը ցավակցություն է հայտնել Իրաքում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների ողբերգական մահվան կապակցությամբ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: