AM
30 Հունիս 2006 - 10:14 AMT

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը եւ ԱԳՆ ղեկավարը հանդիպել են Մեթյու Բրայզայի հետ

ԼՂՀ Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը եւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ԱՄՆ այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը եւ տարածաշրջանային զարգացումները: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը եւ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել են ԼՂ դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, կարեւորելով խնդրի իրավական կողմը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակելու մասին, այդ թվում նաեւ Ստեփանակերտում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: