AM
30 Հունիս 2006 - 11:31 AMT

ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն առաջարկում է 2007 ֆինանսական տարում 34,2 մլն դոլար տրամադրել Հայաստանին

ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն նախօրեին քվերակել է 2007 թվականին Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության ծավալը կրճատելու օգտին: Ինչպեա հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, կոմիտեն առաջարկում է 2007 ֆինանսական տարում 50 մլն դոլար տրամադրել Հայաստանին: Միեւնույն ժամանակ հատկացումների կոմիտեն հանդես է գալիս Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական ֆինանսական օգնության հարցում հավասարակշռություն պահպանելու օգտին: Փաստաթուղթն առաջարկում է 3, 5 մլն-ական դոլար հատկացնել Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչը յուրօրինակ ազդանշան է Բաքվի համար շարունակվող ռազմատանեչ հայտարարությունների անարդյունավետության մասին:
Բացի այդ, կոմիտեն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղին որպես մարդասիրական օգնություն 5 մլն դոլար հատկացնելու օգտին:

Հաջորդ քայլը կլինի օրինագծի ընդունումը ողջ Սենատի կողմից: Այնուհետեւ կհամապատասխանեցվեն Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախապատրաստած փաստաթղթերը: Նշենք, որ Ներկայացուցիչների պալատը, իր հերթին, առաջարկել է Հայաստանին հատկացնել 62 մլն դոլար: