AM
3 Հուլիս 2006 - 09:42 AMT

Մոսկովյան մետրոյում հայերի վրա զինված հարձակման գործով կասկածյալ է ձերբակալվել

Մոսկվայի իրավապահ մարմինները ձերբակալել են Լիպեցք քաղաքի 24-ամյա բնակչի, որին կասկածում են հայերի վրա զինված հարձակում կատարելու մեջ: Միեւնույն ժամանակ, Մոսկվայի դատախազությունը ծեծկռտուքի փաստով հարուցված քրական գործը վերաորակել է «Ազգային պատկանելիության հատկանիշներով ատելության հարուցման» հոդվածի: Ծեծկռտուքը, որի արդյունքում երկու հայ դանակահարություններ էին ստացել, տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը «Կուզնեցկիյ մոստ» կայարանի մոտ: Սկզբում մայրաքաղաքի դատախազությունը տեղի ունեցածը որակել է որպես «խուլիգանություն»` գործ հարուցելով քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հայտնում է Lenta.ru-ն: