Մոսկվայի «Միտք» Հայ երիտասարդության միության նախաձեռնությամբ հուլիսի 5-ին «Ռոլան» կինոթատրոնում տեղի կունենա ավստրիահայ վավերագիր Եղիշե Գեւորգյանի «Նախնիների քարերը» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, երկու մասից բաղկացած ֆիլմը պատմում է Վրաստանում հայկական պատմական հուշարձանների ավերման մասին եւ ներկայացնում է այժմ այդ երկրում հայ մշակութային ժառանգության ցավալի վիճակը: Ֆիլմը կառուցված է որպես հարցազրույց հայ, ռուս եւ վրացի հասարակական գործիչների հետ, որոնք վկայում են ժամանակակից Վրաստանի տարածքում այլ ժողովրդների հոգեւոր եւ մշակութային հուշարձանների ոչնչացման եւ ղեծարարության մասին: Ֆիլմում բոլոր փաստերը բերված են առանց հեղինակի մեկնաբանությունների:





