AM
4 Հուլիս 2006 - 10:07 AMT

Կրասնոյարսկում ձերբակալվել է սքինհեդների մի խումբ, որոնք ծեծի են ենթարկել մի հայի

Հունիսի վերջին Կրասնոյարսկի Տատիշեւ կղզում մի խումբ երիտասարդներ ծեծի էին ենթարկել Հայաստանի մի քաղաքացու: Տուժողը լուրջ մարմնական վնասվածքներ էր ստացել: Սկզբում այդ փաստով քրեական գործ էր հարուցվել ՌԴ ՔՕ 213 հոդվածով` «խուլիգանություն», սակայն երբ այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով մի խումբ անչափահասներ ձերբակալվեցին, ծեծկռտուքի մեծահասակ մի հանցակից, որը ներկայացել է որպես «Կրասնոյարսկի մաշկագլուխների առաջնորդ» եւ որն իր գործողությունները պատճառաբանել է ազգային թշնամանքով: Նրան ձերբակալելուց հետո Կրասնոյարսկի Սովետական շրջանի դաշնային դատարանը նրան մեղադրանք ներկայացրեց ՌԴ ՔՕ 282 հոդվածով` «ատելության եւ թշնամանքի հրահրում, ինչպե նաեւ մարդկային արժանապատվության ոտնահարում ազգային հատկանիշներով, հրապարակայնորեն, բռնության կիրառմամբ»: Գործը Սովետական շրջանի դատախազության վարույթում է, քննությունը ստուգում է ձերբակալվածի մասնակցության փաստը նմանատիպ հանցագործությունների կատարմանը: Ինչպես հայտարարել է Կրասնոյարսկի երկրամասի դատախազի օգնական Ելենա Պիմոնենկոն, սա տարածաշրջանում ազգայնամոլության առաջին նման բացահայտ դրսեւորումն է: «Եվ դատախազությունը կգործադրի բոլոր ջանքերը, արմատախիլ անելու համար նման իրավախախտումները: Մենք կոշտ մոտեցում ենք ցուցաբերում այս երեւույթին, որպեսզի թույլ չտանք դրա տարածումը»,-ընդգծել է Ելենա Պիմոնենկոն, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: