ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարելիք այցի ժամկետը դեռեւս որոշված չէ: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Ջոնաթան Հենիկը` մեկնաբանելով հուլիսի վերջին Մ.Բրայզայի հնարավոր այցի մասին լուրերը: Միեւնույն ժամանակ Ջ.Հենիկը հաղորդել է, որ ակնկալվում է Մեթյու Բրայզայի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկմանը նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Միջոցառումները տեղի կունենա հուլիսի 12-13 Ստամբուլում եւ Ադանայում; Նշենք, որ ըստ տվյալ դիվանագիտական աղբյուրների, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ առաջին այցի ժամանակ Մ.Բրայզան կայցելի Ադրբեջան եւ Հայաստան, որտեղ հանդիպումներ կունենա երկու երկրների ղեկավարության հետ, հաղորդում է «Թրենդը»:





