AM
4 Հուլիս 2006 - 14:23 AMT

Ի.Լեւիտինը կհանդիպի Ա-320-ի կործանման վայրում փրկարարական գործողությունների ֆրանսիացի մասնակիցների հետ

Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հուլիսի 7-ին կհանդիպի Սոչիում` Ա-320-ի կործանման վայրում փրկարարական աշխատանքների ֆրանսիացի մասնակիցների հետ: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը: Նշենք, որ Ֆրանսիայում ընթանում են կործանված Ա-320 հայկական ինքնաթիռի թռիչքի մոդելավորման աշխատանքները: Մոդելավորումը, որը կանցկացվի ավիալայների ինքնագրիչների տվյալների վերծանման հիման վրա, հնարավորություն կտա վերականգնել թռիչքի ընթացքը:

Հիշեցնենք, որ հայկական «Արմավիա» ընկերությանը պատկանող Ա-320 ինքնաթիռը, որ Երեւան-Սոչի չվերթն էր իրականացնում, ընկել էր Սեւ Ծովը մայիսի 3-ի գիշերը Ադլերի մերձակայքում: Մահացել էր 113 մարդ: Հունիսի 17-ին Միջկառավարական ավիացիոն կոմիտեն ավարտել է տվյալների վերծանման աշխատանքները, որ ստացվել էին Ա-320-ի պարամետրային ինքնագրիչից, ինչպես նաեւ երկրային կառավարման սարքերի եւ ինքնաթիռի ինքնագրիչների տվյալների սինխրոնիզացիան: