AM
7 Հուլիս 2006 - 12:24 AMT

Աֆշար Սուլեյմանի. ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները փորձում են սեփական շահերը ապահովել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում փորձում են ոչ այնքան աջակցել հակամարտության կարգավորմանը, որքան ապահովել սեփական շահերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանին: Նրա խոսքերով, «ով հեռվից է գալիս, պաշտպանում է իր շահերը, եւ ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը որոշակի շրջանների հետաքրքրությունների թեմա է դարձել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը միայն իրենց սեփական շահերի պաշտպանության մեջ է»: Ա. Սուլեյմանիի կարծիքով, նման իրավիճակում հակամարտությունը կամ ընդհանրապես չի կարգավորվի, կամ կլուծվի հակամարտության մասնակիցներին պարտադրված պայմաններով, որոնք չեն համապատասխանում հակմարտության կողմերի շահերին, հայտնում է Day.az-ը: