Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը կասեցնելու ջանքերի համար: Վաշինգտոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Գյուլը հայտարարել է, որ այդ բանաձեւի ընդունումը կարող էր բարդություններ առաջացնել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում: «Թուրքիան կոչ է անում ԱՄՆ կառավարությանը հետագայում եւս խոչընդոտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը, եւ կձեռնարկի բոլոր քայլերը, թույլ չտալու համար իրավիճակի զարգացում»,-ասել է նա, հաղորդում է AsbarezOnline-ը:





