Ռուսաստանի կողմից Իրան-Հայաստան գազատարը ձեռք բերելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, նման պայմանավորվածություն չկա, քանի որ դեռեւս խողովակն էլ չկա: «Եթե կա տեղեկատվության պակաս, ես կխնդրեմ Հայաստանի էներգետիկայի նախարարին եւ «ԱրմՌոսգազպրոմի» գլխավոր տնօրենին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել մամուլին այդ հարցի վերաբերյալ»,-հայտարարել է Ս.Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռոգոզինը հայտարարել էր, թե «Գազպրոմը» մտադիր է ձեռք բերել կառուցվող Իրան-Հայաստան գազատարը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազատարի ձեռք բերումը կապված է դեպի Հայաստան կատարվող առաքումների անվտանգությունը բարձրացնելու անհրաժեշտության հետ, քանի որ Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման հետ կապված անկայուն վիճակ է ստեղծվել:





