AM
12 Հուլիս 2006 - 13:08 AMT

Եգիպտոսը պատրաստակամություն է հայտնել զարգացնել միջպետական կապերը Հայաստանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Եգիպտոսի դեսպան Աբլա Աբդել Ռահմանին: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը. ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները պետք է առնվազն չզիջեն միջպետական հարաբերություններին, քանզի կան ընդհանուր շահեր ու հազարավոր տարիներով հաշվվող կապեր երկու ժողովուրդների միջեւ: Տիգրան Թորոսյանը նշեց, որ հարաբերությունների խորացման հնարավորությունները բազում են եւ ներառում են եւ փոխայցելությունները, եւ օրենսդրական փորձի փոխանակումը, եւ միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությունը: Շեշտվեց հարաբերությունների գործնականության եւ որոշակի խնդիրների լուծման նպատակամիտվածության կարեւորությունը:

Շնորհավորելով Աժ նախագահին ընտրության առիթով` Եգիպտոսի դեսպան Աբլա Աբդել Ռահմանը նրան փոխանցեց Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ Ֆաթհի Սուրուրի բարեմաղթանքները եւ համագործակցությունը զարգացնելու ցանկությունը` պատրաստակամություն հայտնելով հնարավորինս նպաստել միջխորհրդարանական կապերի զարգացմանը` ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության, կարեւորելով, որ համագործակցության խորացման բոլոր նախադրյալները կան եւ երկու երկրները միմյանց հետ չունեն քաղաքական խնդիրներ: Նշվեց նաեւ, որ երկու խորհրդարաններում էլ կան պատգամավորական բարեկամության խմբեր, սակայն նրանց միջ- գործնական կապեր հաստատված չեն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կար-որություն ունեցող նաեւ այլ հարցեր, հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը: