«Ենթադրենք, Հայաստանի ՈԿԿ-ից մեկը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբոջականությունը, դա ոչինչ չի կարող փոխել, գուցե միայն զգացմունքային մակարդակով»,-հայտարարել է ադրբեջանցի գրող-հրապարակախոս Ալեքպեր Ալիեւը` PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական մի խումբ ՈԿԿ-ի հայտարարությունն այն մասին, թե նրանք կհամագործակցեն Հայաստանի միայն այն ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որոնք կճանաչեն «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: «Եթե մեզ չի կարելի շփվել, նշանակում է Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապաես պետք է արգելեն ադրբեջանական ՈԿԿ-ի շփումը հայկականների հետ: Իսկ եթե մեզ դա չի արգելվում, ապա լուրջ չէ ականջ դնել ՈԿԿ-ի մեկ խմբի հայտարարություններին»,-նշել է նա: «Նույնպես չի կարելի լուրջ ընկալել, եթե Հայաստանում որեւէ մեկը ՈԿԿ-ի մակարդակով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողաջկանությունը: Դա երեխայություն է»,-ընդգծել է Ալիեւը:





