AM
12 Հուլիս 2006 - 14:52 AMT

Մեծ Բրիտանիան սատարում է Թուրքիային Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին

Եվրամիության շատ երկրներ պատրաստ են աջակցել Թուրքիային Եվրամիությանն անդամակցելու հարցում: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Մարգարետ Բեքետը: Նրա խոսքերով, Կիպրոսի հարցը չպետք է խոչընդոտի Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «25 երկրներից կազմված դաշինքի հետ բանակցություններում բոլոր թեկնածու երկրները կարող են տարբեր խնդիրներ ունենալ: Կասկած չկա, որ ԵՄ երկրները ցանկանում են համաձայնության հասնել Թուրքիայի հետ բանակցություններում»,-ընդգծել է Բեքետը, հաղորդում է «The new Anatolian» գործակալությունը: