AM
13 Հուլիս 2006 - 10:24 AMT

Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Տնտեսական համագործակցության հարցերն ընդհանուր առմամբ եւ էներգետիկ ոլորտում մասնավորապես, դարձան նախօրեին Ստամբուլում կայացած Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Աբդուլլահ Գյուլի բանակցությունների թեմաներից մեկը: Կողմերը քննարկեցին նաեւ ներկա հասարակական-քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, անվտանգության հարցեր եւ երկու երկրների եվրաինտեգրման հարցերը, հաղորդում է Day.az-ը: