Փոխվել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի դիտարկման «Ագո»-ի խմբի ղեկավարը: Ռոլանդ Վեգեների փոխարեն այն կղեկավարի շվեդ դեսպան Գպեր Ստյորգանը: Նշենք, որ հուլիսի 12-ին լսվել է «Ագո»-ի խմբի Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքները ներկայացնող զեկույցը: Խումբը ստուգում է, թե որքանով են երկրները կատարում իրենց պարտավորությունները ԵԽ առջեւ: Տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ առաքելությունը հանդիպումներ է ունեցել Հարավային Կովկասի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, իրավապաշտպանների եւ պաշտոնատար անձնաց հետ:





