Հուլիսի 24-25 կկայանա Հարավային Կովկասի երկրների հարցով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացոցիչ Պիտեր Սեմնեբիի այցելությունը Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Պ. Սեմնեբին: Այցելության հիմնական թեման կլինի ԵՄ եւ Հայաստանի համագործակցության հարցերը` Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում: Նշենք, որ հուլիսի 21-ին Պիտեր Սեմնեբին կայցելի Ադրբեջան, ուր կքննարկվեն նույն հարցերը:





