«Մեծ ութնյակի» գագաթնաժողովը չի կարողանա ստիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին որեւէ համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդրի բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, այսօր չկա մի ունիվերսալ լուծում, որը կբավարարի հայկական եւ ադրբեջանական կողմերին, գտնում է ռուս փորձագետը: «Չկա որեւէ նոր փոխզիջումային քաղաքական ֆիգուր: Այդ պատճառով էլ Բաքուն պնդում է իրենը, Երեւանն` իրենը: Ընդ որում պետք չէ մոռանալ եւ Ստեփանակերտի հատուկ շահերի մասին: Այսօր չկան կարգավորման սկզբունքորեն նոր, բեկումնային գաղափարներ եւ ձեւաչափեր: Երեւում է, համաշխարհային խոշոր դերակատարները, ներառյալ Ռուսաստանը, «Ղարաբաղն օգտագործում են միայն փիարի համար»,-ընդգծել է նա:





