Ադրբեջանը դրական է գնահատում Մեծ ությակի երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նկատմամբ ուշադրության պահպանումը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության ղեկավար Տաիր Թաղիզադեն: «Դատելով նրանից, թե մենք ինչ տեսանք ԶԼՄ-ների տեղեկատվություններում` Մեծ ությակի անունից արված Ռուսաստանի հայտարարության վերաբերյալ` առաջավոր պետությունների մոտ շարունակում է սկզբունքային ակտիվ մոտեցում պահպանվել հակամարտության կարգավորման նկատմամբ, ինչը դրական է»,- ասել է Տ. Թաղիզադեն: «Բնական է, մենք հասկանում ենք, որ բոլորի, այդ թվում Արդբեջանի համար, գերակայող է հանդիսանում քաղաքական կամքը եւ հարցի կարգավորմանը խաղաղ ճանապարհով հասնելը` դիվանագիտական բանակցությունների ճանապարհով»,- նշել է դիվանագետը:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը անհանգստություն է հայտնել հայտարարության վերաբերյալ, որում Մեծ ությակի երկրները կոչ են անում Արդբջեանին եւ Հայաստանին իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղությանը, եւ ոչ թե պատերազմին: «Եթե այստես ենթադրվում են արտահայտությունները այն կապակցությամբ, որ հնարավոր են նաեւ հարցի կարգավորման այլ ուղիներ, ապա պետք է հաշվի առնել Ադրբեջանի դրության ողջ առանձնահատկությունները: Մենք այն դրությունում չենք, որպեսզի մեզ թույլ տանք բանակցություններ վարել բանակցությունների համար»,- ընդգծել է Տ. Թաղիզադեն:
Իսկ ընդհանուր առմամբ, շարունակել է դիվանագետը, Մեծ ությակի երկրների հայտարարությունը դրական է, «սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ակտիվանալու Ադրբեջանի կոչերի համատեքստում (ինչպես հայտնի է. «ությակում» ընգրկված են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրները), ես կասեի, այն, ցավոք, բավական կոնկրետ չէ»:





