Վերջին երկու օրերի ընթացքում Լիբանանից Հայաստան է էվակուացվել մոտ 100 մարդ, որոնցից 40-ը հանդիսանում են Հայաստանի քաղաքացի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, էվակուցիան իրականացվում է Լիբանան-Սիրիա-Հայաստան երթուղով` Հալեպի օդանավակայանով: Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ Լիբանանի` ոչ հայկական ծագում ունեցող քաղաքացիները, որ ցանակնում են Հայաստանում ժամանակավոր բնակություն գտնել, կարող են դա անել ընդհանուր հիմունքներով:





