Վրաստանի խորհրդարանը 144 ձայն «կողմ» քվեարկությամբ այսօր որոշում է ընդունել Վրաստանից բոլոր ռուս խաղաղպահների դուրս բերման վերաբերյալ: Ինչպես հայտարարել է խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, դա պատմական փաստաթուղթ է եւ ըստ դրա Վրաստանի կառավարությունը պարտավորվում է սկսել բոլոր անհրաժեշտ գործողությունները ռուս խաղաղապահներին երկրից դուրս հանելու համար: Խորհրդարանի որոշման մեջ Վրաստանի կառավարությանը «հանձնարարվում է սկսել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը Աբխազիայում եւ Հարավային Օսիայի նախկին ինքնավար մարզում խաղաղապահ գործողությունների անհապաղ դադարեցման համար, անհապաղ անցնել խաղաղպահ ձեւաչափի փոփոխման աշխատանքներին, ակտիվացնել աշխատանքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախկին ինքնավար մարզի բնակչությանը ճիշտ տեղեկացնելու նպատակով, վստահության առավելագույն վերականգնման, Վրաստանի ողջ տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան խաղաղ, ժողովրդավարական կյանքի ապահովման համար»:





