Human Rights Association (IHD) կազմակերպությունը աջակցություն է հայտնել գրող, Ստամբուլում լույս տեսնող հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինկին, որը դատապարտվել էր «թուրք ազգին վիրավորելու մեջ»: IHD ներկայացուցիչ Սանար Յուրդաթափանը հայտարարեց, որ նրանք աջակցում են Դինկին իր գաղափարների արտահայտման մեջ, որոնք հակասում են թուրքական ՔՕ 301-րդ հոդվածին: Յուրդաթափանի խոսքերով, այդ հոդվածը պետք է արգելվի:
Դինկը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գրողներ եւ լրագրողներ, մեղադրվում են հենց այդ հոդվածով: Human Rights Association-ի 20-ամյակին եւ Հրանտ Դինկի դատավճռի հաստատմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ, Յուսուֆ Ալատաշն ասաց, որ IHD-ն հանդես է գալիս խաղաղության կողմից, հատկապես քրդական հարցի կարգավորման դեպքում, հայտնում է The New Anatolian-ը:





