AM
19 Հուլիս 2006 - 13:15 AMT

Արեւմուտքը ձգտում է դուրս մղել Ռուսաստանին միջնորդի դերից Ղարաբաղյան գործընթացում

Արեւմուտքին չի հաջողվի դուրս մղել Ռուսաստանին որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ, գտնում է ԱՄՆ-ի եւ Կանադայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Ռոգովը: «Այս հարցի կարգավորումը բազմակողմանի ջանքեր է պահանջում, սակայն դուրս մղել Ռուսաստանին միջնորդի դերից չի հաջողվի, առավել եւս փոխարինել Ռուսաստանին ՆԱՏՕ-ով կամ այլ արեւմտւյան կառույցներով»,- ասել է Ռոգովը: Նրա կարծիքով, Սանկտ Պետերբուրգում կայացած Մեծ ությակի գագաթաժողովի վերջնական փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի թեմայի նշումը «կապված է Ռուսաստանին Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ միջնորդի դերից դուրս մղելու արեւմուտքի ձգտման հետ»:

Ս. Ռոգովը հիշեցրեց, որ Ռուսաստանը «Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հավասարակշռված հարաբերություններ է պահպանում»: Բացի այդ, այդ թեմայի հիշատակման մեջ, ինչպես նաեւ «հայկական ատոմակայանի վերաբերյալ հանկարծակի հայտնված կետում» փորձագետը տեսնում է «ությակի» իրարամերջ մոտեցումների դրսեւորումը: «Արեւմտյան Եվրոպայի եւ Ամերիկայի գաղափարը Ռուսաստանին շրջանցող նոր Մետաքսե ճանապարհի ստեղծման վերաբերյալ եւ Կասպից ծովի էներգառեսուրսների օգտագործումը նրանց մղում է Ադրբեջանի դիրքորոշման պաշտպանությանը»,- ընդգծել է Սերգեյ Ռոգովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: