AM
20 Հուլիս 2006 - 12:53 AMT

Իրանն Ադրբեջանին հայտագիր է հղում անտառային հրդեհների կապակցությամբ

Իրանն Ադրբեջանին հայտագհիր է հղում սահամանկից շրջանների հրդեհների տարածման սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Հուսեյն Բագիրովը:

«Սկսած 2002 թվականից Ադրբեջանն Իրանից հայտագրեր է ստանում` Իրանի տարածքում սահմանակից Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու անտառային հրդեհների տարածման սպառնալիքի վերբարեյալ: Ես դրա մասին ասում եմ, քանի որ հաճախ մեր դրույթները հաշվի չեն առնում, իսկ դա երրորդ երկրի դրույթ է»,- ընդգծել է նախարարը:

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ներին ներկայացրել է մոնիթորինգի զեկույցները, որն անցկացրել է անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը` ԼՂՀ տարածքի հրդեհների կապակցությամբ: