AM
20 Հուլիս 2006 - 13:00 AMT

Վրաստանի նախագահի օրինականությունը հարցականի տակ է

Մարդու իրավունքների հարցով Եվրոպական դատարանը Ստրասբուրգում հուլիսի 19-ին որոշել էքննարկման ընդունել Վրաստանի Լեյբորիստական կուսակցության հայցը` Միխաիլ Սահակաշվիլիի կառավարության եւ վրացական խորհրդարանի անօրինակաության ճանաչման մասին:

Դատաքննության սկզիբ է նշանակվել 2006 թվականի սեպտեմբերի 18-ը: Վրաց լեյբորիստների առաջնորդ Շալվա Նատելաշվիլին Ստրասբուրգի դատարանի որոշումը որակեց` որպես «Սահակաշվիլլի ռեժիմից հրաժարվելու եզակի խաղաղ հնարավորություն»: Նա ավելացրեց, որ անպայման ներկա կգտնվի դատաքննությանը եւ Միխաիլ Սահակաշվիլիին առաջարկեց նույն կերպ վարվել, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: