AM
21 Հուլիս 2006 - 11:24 AMT

Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ միջպետական կապերն ամրապնդելու հարցում

Հայ-իրանական հարաբերությունները հնարավոր չէ փոխարինել այլ հարաբերություններով, եւ Հայաստանը շահագրգռված է հետագայում եւս ամրապնդել միջպետական կապերն Իրանի հետ: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի արտաքին քաղաքականության հարցերի գծով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, տարածաշրջանում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի միայն Իրանի եւ Վրաստանի հետ, որը նույնպես բարեկամական երկիր է: «Հայաստանի հարաբերություններն այդ երկու երկրների հետ պետք է այնքան զարգացած լինեն, որ փոխարինեն հարաբերությունների բացակայությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Եթե միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Իրանի դեմ, Հայաստանը չի աջակցի դրան»,-ընդգծել է Մանոյանը: