Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Հայկե Փայչը եւ Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Թերի Հակալան: Հանդիպման ընթացքում կողմերն անրադարձան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին` կարեւորելով դրա իրականացման փուլը: Մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ հարեւան երկների հետ հարաբերությունների շուրջ: Պիտեր Սեմնեբին մեկ անգամ եւս վերահաստատեց Եվրամիության պատրաստակամությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Անրադարձ եղավ նաեւ Եվրամիության ներգրավվածությանը գալիք խորհրդարանական ընտրություններում:





