Ղարաբաղի հայերն իրավունք ունեն որոշելու իրենց ապագան: Այդ մասին Երեւանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոկսը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության հիմնական ագրեսորն էր եւ լուրջ հանցագործություններ է կատարել մարդու իրավունքների դեմ, հայերի հանդեպ էթնիկ զտում անցկացնելով Ղարաբաղում: «Ես չեմ կարող խորհուրդ տալ, թե ինչ անել, ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչն է իր համար ամենակարեւորը եւ ես հավանություն եմ տալիս ցանկացած գործողության, որը կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-ասել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:





